Որոնել
Արխիվ
22.08.2019  10:35

Մեսսին շարք է վերադարձել (VIDEO)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ապաքինվել է մկանային վնասվածքից:

Արգենտինացին առաջին մարզումն է անցկացրել ընդհանուր թիմի հետ, տեղեկանում ենք կատալոնական ակումբի մամուլի ծառայությունից:

Ընթացիկ ամռանը դա Մեսսի ընդամենը երկրորդ մարզումն էր «բլաուգրանայի» հետ: 32-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր արձակուրդից վերադառնալուց հետո հենց առաջին մարզման ժամանակ, ինչի հետևանքով բաց էր թողել թիմի ամերիկյան հավաքը և Պրիմերայի մեկնարկային տուրը:

Սպասվում է, որ «կապտանռնագույնների» ավագը կմասնակցի երկրորդ տուրում «Բետիսի» դեմ տնային խաղին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000