Որոնել
Արխիվ
21.08.2019  22:25

Ընտրվել է Հայաստանի 2018-19 առաջնության լավագույն գոլը (VIDEO)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 «Տարվա լավագույն գոլ» է ճանաչվել 4-րդ շրջանի հաղթող՝ 32-րդ տուրում «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովի գոլը «Արարատ-Արմենիայի» դարպասին:

 Պրուդնիկովի գոլը հաղթեց ընդամենը 1 ձայնի առավելությամբ: 2-րդ հորիզոնականում տեղ գտավ 1-ին շրջանը ներկայացնող՝ 8-րդ տուրում «Լոռիի» հայիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեի գոլը «Արարատի» դարպասին: Պրուդնիկովի գոլը ստացել է 9, իսկ Դեսիրեի գոլը՝ 8 քվե: 3րդ և 4-րդ հորիզոնականները զբաղեցրած՝ Վահագն Այվազյանի ու Սոլոմոն Ուդոյի գոլերը հավաքել են, համապատասխանաբար, 3 և 1 ձայն:

Հատկանշական է, որ հաղթողի հիմնական հավակնորդները նախորդ մրցաշրջանից հետո հեռացել են իրենց հայկական թիմերից:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության անցած՝ 2018/19 մրցաշրջանի «Տարվա լավագույն գոլ» անվանակարգում հաղթողի կոչման համար պայքարում էին 4 շրջանների հաղթողները:
1-ին շրջանն այս քվեարկությանը ներկայացնում էր 6-րդ տուրում «Լոռիի» հայիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեի գոլը «Արարատի» դարպասին, 2 շրջանը՝ 11-րդ տուրում «Բանանցի» նիգերիացի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոյի գոլը «Արցախի» դարպասին, 3-րդ շրջանը ՝ 24-րդ տուրում «Բանանցի» պաշտպան Վահագն Այվազյանի գոլը «Փյունիկի» դարպասին, իսկ 4-րդ շրջանը՝ 32-րդ տուրում «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովի գոլը «Արարատ-Արմենիայի» դարպասին:

«Տարվա լավագույն գոլ» անվանակարգի որոշման իրավունքը տրված էր Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի գլխավոր մարզիչներին, ԲԽ առաջնության մասնակից թիմերի ակումբների մեկական ներկայացուցչի, ֆուտբոլային լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներին: Հավելենք, որ ArmFootball-ի գլխավոր խմբագիր Ռաֆայել Խալաթյանը քվեարկել է Դեսիրեի գոլի օգտին։

«Տարվա լավագույն գոլ» անվանակարգում հաղթողի մրցանակը կհանձնվի սեպտեմբերի 12-ին՝ Armenian Soccer կայքի կազմակերպած մրցանակաբաշխության ընթացքում, որին ներկա կգտնվեն հայկական ֆուտբոլի ներկայացուցիչներն ու երախտավորները, ինչպես նաև՝ հայկական ֆուտբոլին անդրադարձող լրագրողները, հաղորդում է Armenian Soccer կայքի մամուլի ծառայությունը։

Միջոցառման շրջանակներում կպարգևատրվեն նաև մրցաշրջանի արդյունքներով «Հայաստանի առաջնության լավագույն մարզիչ», «Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ» և «Հայ լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգերում հաղթողները:


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000