Որոնել
Արխիվ
21.08.2019  19:45

Ֆերրերա. ««Դյուդելանժը» տարբերվում է նախորդ տարվա համեմատ, մենք ֆավորիտ չենք»

Եվրոպա լիգայի որակավորման 4-րդ փուլում «Արարատ-Արմենիան» վաղը «Հանրապետական» ստադիոնում ուժերը կչափի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» հետ։ 

Նախախաղային մամուլի ասուլիսով հանդես եկավ հյուրերի գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերրերա։

«Երեկ ենք եկել Հայաստան և ավտոբուսից հասցրել ենք տեսնել Երևանը։ Հին քաղաք է, բայց շատ գեղեցիկ է։

Չէի ասի, թե մենք ֆավորիտ ենք։ Նոր թիմ ենք ստեղծել, որովհետև անցած տարվանից սկսած շատ ֆուտբոլիստներ հեռացան։ Մենք նոր թիմ ենք կառուցում և, անցած տարվա համեմատ, տարբեր ենք։ Ֆավորիտ չենք, որովհետև նոր կառուցվող և երիտասարդ թիմ ենք։

«Արարատ-Արմենիան» իրեն լավ դրսևորեց նախորդ արտագնա խաղում։ Երբ տանը 2-1 հաշվով պարտվում ես, իսկ արտագնա խաղում կարողանում ես 2-0 հաշվով հաղթել՝ դա շատ բանի մասին է խոսում։ Այդ արդյւնքը նշանակում է, որ մրցակիցը հոգեբանորեն նույնպես լավ պատրաստ է։ 

Ինչպես մեր, այնպես էլ «Արարատ-Արմենիայի» ղեկավարությունը, բնականաբար, հաջորդ փուլ դուրս գալ են ակնկալում։ Այնպես որ, երկու կողմից էլ ճնշումը հավասար է։

Որակավորման փուլում որքան առաջ ես գնում՝ մրցակիցներն այնքան ավելի ուժեղ են լինում։ Ամեն հաջորդն ավելի բարդ է, քան՝ նախորդը։ 

Մենք վերջերս պարտվեցինք՝ անպարտելի երկար շարք անցկացնելուց հետո, բայց պարտվում են բոլորը։ Վերջերս Իսպանիայում պարտվեց նաև «Բարսելոնան»։ Այնպես որ, սա ֆուտբոլ է և պարտությունը դրա բաղկացուցիչ մասն է։

Լյուքսեմբուրգում, երբ նախորդ խաղն էինք անցկացնում, մոտ 20-25 աստիճան տաքություն կար, իսկ այստեղ շատ ավելի շոգ է։ Այնուամենայիվ, մենք պրոֆեսիոնալ ենք և պատրաստ ենք դրան»,- Ռոսսիի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000