Որոնել
Արխիվ
21.08.2019  18:42

Վարդան Մինասյան. ««Դյուդելանժը» փորձով գերազանցում է մեզ, պետք է չլարվենք»

Եվրոպա լիգայի որակավորման 4-րդ փուլում «Արարատ-Արմենիան» վաղը «Հանրապետական» ստադիոնում ուժերը կչափի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» հետ։

Նախախաղային մամուլի ասուլիսով հանդես է եկել արարատցիների գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

«Կարևորն այն է, որ ճիշտ արձագանքենք դաշտում տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք պատրաստվել ենք խաղին։ Պետք է հանգիստ խաղանք և հանենք ավելորդ լարվածությունը։ Մենք չպետք է մտածենք, որ առաջին անգամ ենք մասնակցում այս փուլին կամ ինչ կլինի հետագայում։ Մենք պետք է կենտրոնանանք կոնկրետ խաղի ու տրված առաջադրանքների վրա։ Վաղը պետք է անենք առավելագույնը։ 

Եթե «Դյուդելանժը» հասել է այդ փուլ՝ թերագնահատելու մասին ոչ մի խոսք չկա։ Անցած տարի էլ նրանք խաղացել են ԵԼ-ի խմբային փուլում։ Նրանք փորձով մեզ գերազանցում են։ Մրցակցի կամը ուսումնասիրել ենք և տեսել, որ այնտեղ շատ լեգիոներներ կան՝ գերմանացիներ, բելգիացիներ․․․ Եթե թերագնահատելու խնդիր լինի՝ նրանք պետք է մեզ թերագնահատեն։ Մեզ համար սա առաջին փորձն է և ամենայն լրջությամբ ենք պատրաստվում՝ երբեք չնայելով անուններին։ Լյուքսեմբուրգի հավաքականը նույնպես սկսել է լավ խաղ ցուցադրել և դա բնական է։ Նրանք գտնվում են Եվրոպայի ու ֆուտբոլային տենդենցների կենտրոնում։ Նրանց ֆուտբոլը գնալով աճ է գրանցում։

Տնային խաղում, ինչպես միշտ, կփորձենք գոլ խփել ու բաց չթողնել։ Այս խաղարկությունում երբեմն դա մեզ մոտ ստացվում էր, երբեմն՝ ոչ, բայց, օրինակ, անցած տուրը ցույց տվեց, որ կարող ենք տանը մարտվելուց հետո հաղթել մրցակցի հարկի տակ։ Հիմա հոգեբանական առումով այնքան էլ կարևոր չի, թե դիմակայության առաջին հանդիպումը որտեղ կանցկացվի։

Հուսով եմ՝ վաղը ֆունկցիոնալ առումով խնդիրներ չենք ունենա, որովհետև մեր վերջին խաղերը ցույց տվեցին, որ գնալով բարելավում ենք մեր վիճակը։ Մրցակիցը նույնպես այնքան էլ շատ հանդիպումներ չի անցկացրել և հավասար պայմաններ ունենք ֆունկցիոնալ պատրաստվածության առումով»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000