Որոնել
Արխիվ
21.08.2019  14:55

Գիտնականներ. Մեսսին կրկնակի անգամ լավ է խաղում Ռոնալդուից

Բելգիական Լյուվենի կաթոլիկական համալսարանի գիտնականները բանաձև են մշակել, որի օգնությամբ փորձել են պարզել, թե Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի միջև համեմատությունում ով է ավելի լավ խաղում:

VAEP կոչվող ձևաչափն իր մեջ ներառում է ոչ միայն գոլերն ու գոլային փոխանցումները, այլ նաև ֆուտբոլիստների բազմաթիվ այլ գործողություններ, որոնց թվում են նաև օգտակար հարվածները, խաբքերը, սահանկումները և այլն: Գիտնականները հաշվարկել են 2013-2018 թվականների ընթացքում այդ ֆուտբոլիստների բոլոր խաղերը:

Առաջին երկու մրցաշրջաններում Ռոնալդուի ու Մեսսիի ցուցանիշները գրեթե հավասար էին, բայց սկսած 2015-16թթ. մրցաշրջանից արգենտինացին սկսեց լրջորեն առաջ պոկվել իր մրցակցից:

Մենք հետազոտել ենք նաև այլ ֆուտբոլիստների, որոնց մեջ կան խաղացողներ, որոնք բազմաթիվ գործողություններ են կատարում, սակայն դրանից քիչ օգուտ են տալիս իրենց թիմերին: Այդպիսի խաղացող է Պոլ Պոգբան»,- Mirror-ի զրույցում ասել է հետազոտությանը մասնակցած Թոմ Դեկրոսը:

Նշվում է, որ VAEP-ի բանաձևով միջինը մեկ խաղում Մեսսիի ցուցանիշը 1,21 է, իսկ Ռոնալդուինը` 0,61:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000