Որոնել
Արխիվ
21.08.2019  14:27

Իտալական ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է Ռիբերիի ժամանման մասին (PHOTO)

«Բավարիայի» նախկին եզրային հարձակվող Ֆրանկ Ռիբերին կարիերան շարունակելու է «Ֆիորենտինայում»:

Այսօր ֆրանսիացին ժամանել է Ֆլորենցիա, որտեղ պետք է բուժզննում անցնի և 2 տարվա պայմանագիր կնքի «մանուշակների» հետ:

Ինքնաթիթից իջնելուց հետո 36-ամյա ֆուտբոլիստը հագել է իր ապագա թիմի լոգոյով շապիկ և ձեռքում պահել «Ֆիորենտինայի» շարֆը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Տոսկանիայում Ռիբերին տարեկան ստանալու է 4 միլիոն եվրո: «Բավարիայից» հեռանալուց հետո նա ազատ խաղացողի կարգավիճակ ունի:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000