Որոնել
Արխիվ
21.08.2019  11:57

Սինգֆիլդի Գավաթ. Արոնյանը տուրի միակ պարտությունը կրեց

ԱՄՆ-ում ընթացող Սինգֆիլդի Գավաթի խաղարկությունում երեկ տեղի ունեցավ 4-րդ տուրը: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտություն կրեց Ֆաբիոանո Կարուանայից: Տուրի մյուս բոլոր պարտիաներն ավարտվել էին հաշտությամբ, գրում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մինչ այս կայացած նախորդ երեք տուրերում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել Մաքսիմ Վաշիե-Լագրավի, Անիշ Գիրիի և Վիշվանաթան Անանդի հետ: Մրցաշարում խաղացված 4 տուրերի 24 պարտիաներից միայն երկուսն են եղել արդյունավետ՝ առաջին տուրում Անանդը հաղթել էր Նեպոմնյաշչուն, 2-րդ և 3-րդ տուրերի բոլոր պարտաիներն ավարտվել էին հաշտությամբ, իսկ երկրորդ արդյունավետը Կարուանայի հաղթանակն էր Արոնյանի նկատմամբ:

Այսպիսով, 4 տուրից հետո Անանդը և Կարուանան 2.5-ական միավորով գլխավորում են աղյուսակը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000