Որոնել
Արխիվ
21.08.2019  00:57

ՉԼ-ի որակավորման վերջին փուլ. «Այաքսի» և եկու այլ զույգերի խաղերի արդյունքները

Չեմպիոնների լիգայի որակավորման չորորրդ փուլում (փլեյ-օֆֆ) կայացել են երեք դիմակայությունների առաջին հանդիպումները:

«Այաքսը» Կիպրոսում հյուրընկալվել է ԱՊՕԵԼ-ին, որը նախորդ փուլում պայքարից դուրս էր թողել ադրբեջանական «Ղարաբաղին»: Արձանագրվել է ոչ-ոքի` 0:0:

Ամստերդամցիները խաղն ավարտել են 10 ֆուտբոլիստով: 81-րդ րոպեին երկրորդ եղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվել է Նուսաիր Մազրաուին:

Մյուս երկու զույգերում 1:0 հաշվով հաղթող են դարձել հյուրերը: Ավստրիայում «Բրյուգեն» հաղթել է ԼԱՍԿ-ին, իսկ Ռումինիայում «Սլավիան»` «Կլուժին»:

Պատասխան հանդիպումները կայանալու են մեկ շաբաթից:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000