Որոնել
Արխիվ
19.08.2019  15:47

Հայկ Գալստյանը մարզվում է հայկական թիմում

Հայաստանի երիատսարդական հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հայկ Գալստյանը շարունակում է առանց թիմ մնալ: 21-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայից վերադարձել է Հայաստան:  

ArmFootball.com-ին հայտնի դարձավ, որ կիսապաշտպանը մարզավիճակ հավաքելու համար մարզվում է «Գանձասար-Կապանում»: Դա նրա խնդրանքն է եղել: Հայկը մասնակցել է 3-4 մարզման:

Առայժմ հայտնի չէ արդյոք «արջերը» դիտարկում են Գալստյանի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ «Միկայի» սանը հունվարին է հեռացել գերմանական «Շտուտգարտից», որի երկրորդ թիմում դադարել էր խաղաժամանակ ստանալ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000