Որոնել
Արխիվ
19.08.2019  11:41

Գալոյանը հաղթական գոլ է խփել ու կրկին իր թիմին դարձրել առաջատար

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) 9-րդ տուրում «Տորպեդոն» 3:1 հաշվով առավելության է հասել «Տեկստիլշչիկի» նկատմամբ:

Հաղթական է դարձել 48-րդ րոպեին հարձակվող Արթուր Գալոյանի խփած գոլը:

20-ամյա ֆուտբոլիստը մրցաշարում 8 խաղ է անցկացրել և 3 գոլ խփել:

Այդ հաղթանակի շնորհիվ «Տորպեդոն» մեկժամյա դադարից հետո կրկին շրջանցել է «Խիմկիին» ու 22 միավորով վերադարձել առաջին տեղ: Մոսկվացիներին գլխավորում է ԲԿՄԱ-ի կազմում մեկ տարի առաջ կարիերան ավարտած Սերգեյ Իգնաշևիչը:

Անդրեյ Տալալաևի գլխավորած «Խիմկին» ունի 21 միավոր և երկրորդ տեղում է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000