Որոնել
Արխիվ
19.08.2019  10:51

«Զենիթը» թանկարժեք նորեկի ու կարևոր լեգիոների հարցում խնդիրների է բախվել

«Զենիթի» հարձակվողներ Մալկոմը և Սեբաստյան Դրիուսին վնասվածքներ են ստացել:

Matchtv.ru-ն տեղեկացնում է, որ բրազիլացու ապաքինման համար պահանջվելու է 6 շաբաթ, իսկ արգենտինացու` 4:

Մալկոմն ազդրի վնասվածք ունի, իսկ Դրիուսին` մկանային:

Հիշեցնենք, որ բրազիլացու տրանսֆերի համար պետերբուրգցիները 40 միլիոն եվրո են վճարել «Բարսելոնային»: Վինգերը հասցրել է ընդամենը 2 խաղ անցկացնել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000