Որոնել
Արխիվ
19.08.2019  02:20

2 կարմիր քարտ, չիրացված 11 մետրանոց. «Ատլետիկոն» հաղթեց Լա լիգայի մեկնարկային տուրում (VIDEO)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի վերջին խաղում «Ատլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում ուժերը չափեց «Խետաֆեի» հետ ու հաղթեց նվազագույն՝ 1-0 հաշվով։

23-րդ րոպեին Ալվարո Մորատտան առաջ մղեց դաշտի տերերին, որից 15 րոպե անց մրցավարը կրկնապատկերը դիտելուց հետո ուղիղ կարմիր քարտով պատժեց «Խետաֆեի» ֆուտբոլիստ Խորխե Մոլինային։ Մի քանի րոպե անց կողմերը հավասարվեցին խաղացողների քանակով, որովհետև, ընդամենը 1 րոպեի ընթացքում մրցավարը 2 դեղին քարտ ցույց տվեց Ռենան Լոդիին կոպիտ խախտումների համար։ Խաղի 56-րդ րոպեին մադրիդյան ակումբի 19-ամյա նորեկ Ժոաու Ֆելիշը հրաշալի անցում ձեռնարկեց ու 11 մետրանոց վաստակեց, որն անհաջող իրացրեց Մորատտան։

Այսպիսով, «Ատլետիկոն» հաղթեց ընթացիկ մրցաշրջանի առաջին խաղում և 8 թիմերի հետ միասին ունի 3 միավոր։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000