Որոնել
Արխիվ
18.08.2019  16:48

Կամո Հովհաննիսյանն առայժմ գրեթե միայնակ հաղթում է Մարկոս Պիզզելլիի թիմին (VIDEO)

Ղազախստանի առաջնության 23-րդ տուրում «Ժետիսուն» ընդունել է «Ակտոբեին»: Մեկնարկային 30 րոպեների ընթացքում տանտերերը երկու գոլ են խփել և հաշվի մեջ առջևում են:

11-րդ րոպիեն Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյան ն աջ եզրից սուր փոխանցում է կատարել տուգանային հրապարակ, որտեղ փոքր անդրադարձից հետո դարպասը գրավել է Այբար Ժակսիլիկովը: 19 րոպե անց Հովհաննիսյանն ինքն է մտել տուգանային հրապարակ և բոլորից շուտ կողմնորոշվելով` գոլի հեղինակ է դարձել:

«Ակտոբեի» կազմում ավագի թևկապով խաղին մասնակցում է Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Մարկոս Պիզզելլին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000