Որոնել
Արխիվ
18.08.2019  11:40

Լա Լիգա. 818 օր անց «Ռեալը» «Բարսելոնայից» բարձր տեղ է գրավում

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել «Սելտայի» նկատմամբ:

Marca-ն տեղեկացնում է, որ 818 օր անց «սերուցքայինները» կարողացել են մրցաշարային աղուսակում «Բարսելոնայից» բարձր տեղ զբաղեցնել: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2016-17թթ. առաջնության ավարտին, որում մադրիդցիները չեմպիոն են դարձել:

Դրանից հետո երկու սկզբունքային մրցակիցները մի քանի անգամ հավասար միավորներ են ունեցել, սակայն «Ռեալն» ավելի շատ միավոր չի վաստակել:

Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում «Բարսելոնան» Բիլբաոյում 0:1 հաշվով պարտվել է «Ատլետիկին»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000