Որոնել
Արխիվ
18.08.2019  00:50

11-մետրանոցից գոլ չխփել 90+5 րոպեին և սեփականը բաց թողնել 90+11-ին. թրիլեր Լա Լիգայում (VIDEO)

Պրիմերայի մեկնարկային տուրում շարունակվել են տպավորիչ սցենարով հանդիպումները: Ամենազարմանալի ավարտներից մեկն ունեցել է «Վալենսիա» – «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը:

58-րդ րոպեին Կևին Գամեյրոյի խփած գոլի շնորհիվ «չղջիկները» վստահորեն դեպի հաղթանակ են ընթացել: Մրցավարը հիմնական ժամանակին ավելացրել է 8 րոպե, որի սկզբում Դենիս Չերիշևը 11-մետրանոց հարված է վաստակել: Գնդակին մոտեցած Գամեյրոն զարմանալիորեն անչափ բարձր է հարվածել:

Այդ վրիպխումից ոգևորված բասկերը առաջ են նետվել և տուգանային հարվածի իրավունք ստացել: Ստանդարտի խաղարկման ժամանակ պատ կազմած Ֆրանսիս Կոկլենը ձեռքով փակել է հարվածի ճանապարհը, ինչի համար մրցավարը 11-մետրանոց է նշանակել, իսկ ֆրանսիացուն երկրորդ դեղինի համար հեռացրել:

90+11-րդ րոպեին նշակետին մոտեցած Միկել Օյարսաբալն անվրեպ է եղել` իր թիմին փրկելով պարտությունից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000