Որոնել
Արխիվ
17.08.2019  20:26

ԱՊԼ. «Լիվերպուլի» հերթական դարպասապահը «խելագարվեց», բայց Կլոպի թիմը հաղթեց (VIDEO)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» ու հաղթեց 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսին ավելացրած առաջին րոպեին շեշտակի հարվածով իր նախկին թիմի դարպասը գրավեց Սադյո Մանեն, իսկ երկրորդում (71) սենեգալցու փոխանցումից հետո աչքի ընկավ Ռոբերտո Ֆիմինոն:

Տանտերեը կարողացան միայն 83-րդ րոպեին կրճատել հաշիվը: «Մերսիսայդցիների» նորեկ, դարպասապահ Ադրիանը փոխանցում կատարելիս անփույթ գործեց և գնդակը դիպչելով Դենի Ինգզին հայտնվեց նրա դարպասում: Իսպանացին շարունակեց «Լիվերպուլի» կազմում զավեշտալի և խայտառակ գոլեր բաց թողնող դարպասապահների շարքը:

«Լիվերպուլը» վաստակեց 6 միավոր և հավասարվեց առաջատար «Արսենալին»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000