Որոնել
Արխիվ
16.08.2019  21:25

«Սոչին» առաջին գոլը խփեց ՌՊԼ-ում, Կարապետյանը մասնակցեց խաղին

Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում «Սոչին» հյուրընկալվելիս մրցեց «Օրենբուրգի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Հյուրերի միակ գոլը 11 մետրանոցից խփեց Դմիտրի Պոլոզը, որն առաջինն էր թիմի համար ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պահեստայինների թվում էր։ Նա փոխարինման մտավ 54-րդ րոպեին։

Այսպիսով, «Սոչին» վաստակեց 3 միավոր և զբաղեցնում է նախավերջին՝ 15-րդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի օգոստոսի 26-ին, հյուրընկալվելիս, «Ուրալի» հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000