Որոնել
Արխիվ
16.08.2019  20:57

Նունու. «Խոսեցի «Փյունիկի» մարզչի հետ և հաջողություն մաղթեցի նրան»

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ ու զիջեց՝ 0-4 (առաջին խաղը՝ 0-4)։ 

Հանդիպումից հետո իր մեկնաբանությունն է տվել «գայլերի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն։

«Բարդ խաղ էր։ Մեզ համար դժվար էր առաջին 20 րոպեների ընթացքում։ Նրանք լավ էին հանդես գալիս, իսկ մենք պետք է մնայինք խաղի մեջ, համակարգված գործեինք։ Շատ ավելի լավ էինք խաղում երկրորդ կեսում։

Ես խոսեցի «Փյունիկի» մարզչի հետ և հաջողություն մաղթեցի թիմին հետագայում։

Խաղի նման մեկնարկը մեզ համար նորմալ էր, որովհետև երբեմն որոշ ֆուտբոլիստներին շատ ժամանակ է անհրաժեշտ։ Մեր խնդիրն է տալ նրանց այդ ժամանակը։ Աստիճանաբար հաջող էինք խաղում ու երկրորդ խաղակեսը շատ լավ անցավ։

Գիտեմ, որ Էրիկ Վարդանյանը լավ ֆուտբոլիստ է, բայց պետք չէ համեմատել նրան Մխիթարյանի հետ, համեմատելը ճիշտ չէ։ Տաղանդավոր լինելը լավ է, բայց ծանր աշխատանքն ավելի լավ է»,- Սանտուի խոսքերն է մեջբերում wolves.co-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000