Որոնել
Արխիվ
16.08.2019  15:55

Դավիթ Պապիկյան. «Հաղթել ենք՝ 7:0 և 9:0, դրանով ամեն ինչ ասված է»

«Ուրարտուի» նորեկ Դավիթ Պապիկյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին: Պապիկյանը ներկայումս հանդես է գալիս ակումբի երկրորդ թիմում:

- Դավիթ, ինչպե՞ս ստացվեց քո տեղափոխությունը «Ուրարտու» ակումբ:

- Մենք ‹‹Արմավիրի›› հետ հավաք էինք ացկացրել, ես գիտակցում էի, որ այնտեղ խաղային պրակտիկա առաձնապես չեմ ունենալու, և մեր ակումբի նախագահը Վալենտին Սերգեևիչ Կլիմկոն առաջարկեց ինձ տեղափոխվել «Ուրարտու», և ես միանգամից ուրախությամբ ընդունեցի առաջարկն ու տեղափոխվեցի:

- Այժմ հանդես ես գալիս «Ուրարտու-2» թիմում. արդեն հարմարվե՞լ ես թիմին:

- Այո, բոլորը շատ լավ ընդունեցին ինձ, հենց առաջին օրվանից. մարզիչները, ֆուտբոլիստները, աշխատակազմը: Առաջին իսկ օրն արդեն ինձ տանն էի զգում:

- Երկու խաղ ես անցկացրել թիմի կազմում, ի՞նչ կասես քո ելույթների մասին:

- Այն, ինչ ինձնից պահանջում է մարզիչը, ինձ համար արդեն պարզ է, այստեղ հարձակողական ոճի ֆուտբոլ է, դա ինձ դուր է գալիս, ամեն ինչ փոխանցումների միջոցով: Երկու խաղում էլ հաղթել ենք՝ 7:0 և 9:0, դրանով ամեն ինչ ասված է:

- Առաջի՞ն անգամ ես Հայաստանում:

- Սա իմ երկրորդ այցն է: Առաջին անգամ «Արմավիրի» հետ հավաք ենք ացկացրել Հայաստանում անցյալ տարի:

- Արդեն հասցրե՞լ ես զբոսնել քաղաքում:

- Այո, մի անգամ դուրս ենք եկել զբոսնելու, շատ գեղեցիկ է քաղաքը, ինձ դուր է գալիս այստեղ:

- Իսկ հայերեն հասկանու՞մ ես:

- Ոչ, միայն մի քանի առօրյա բառ՝ բարև ձեզ, ինչպես եք:

- Թիմը բավականին հաջող է սկսել մրցաշրջանը, ի՞նչ կասես դրա մասին:

- Ամենաբարդ խաղերը դեռ առջևում են: Կարծում եմ՝ վաղվա մեր մրցակիցն էլ թույլ չէ, և 4-րդ տուրում արդեն «Սևանի» հետ ենք մրցելու. ես լսել եմ, որ նրանք ուժեղ թիմ ունեն:

- Ինչպե՞ս ես տրամադրվում խաղերից առաջ:

- Ամենահասարակ ձևով. հանգստանում եմ, պառկում եմ, հեռուստացույց դիտում, ինչ-որ հատուկ տրամադրվելու ձև չունեմ:

- Ի՞նչ նպատակներ ես քո առջև դրել «Ուրարտու-2»-ում:

- Սկզբի համար հաղթել բորոլ խաղերում «Ուրարտու-2»-ի հետ: Դե գլխավոր նպատակս հիմնական թիմ տեղափոխվելն է, բայց այժմ «Ուրարտու-2»-ում էլ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ցանկանում եմ ամեն խաղում հաղթել նրանց հետ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000