Որոնել
Արխիվ
16.08.2019  13:55

Կարապետյան. ««Արարատ-Արմենիայի» մրցակցի առաջատարները տեղափոխվել են այլ թիմ»

Հայաստանի հավաքականի ու «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարծիք է հայտնել Եվրոպա լիգայի որակավորման չորրորդ փուլում (փլեյ-օֆֆ) «Արարատ-Արմենիայի» մրցակցի` «Դյուդելանժի» մասին, որի դեմ մրցել է Լյուքսեմբուրգի առաջնությունում: Նա նաև 2013-14թթ. մրցաշրջանում խաղացել է այդ թիմում:

«Դժվար խաղ կլինի «Արարատ-Արմենիայի» համար: Պետք է ասեմ, որ «Դյուդելանժն» այս տարի ավելի թույլ է, քան նախորդ մրցաշրջանում: Նրա շատ առաջաարներ տեղափոխվել են բելգիական «Վիրտոն»: Այն նույնպես պատկանում է «Դյուդելանժի» նախագահ Ֆլավիո Բեկային: Բեկան Լյուքսեմբուրգի ամենահարուստ մարդն է: Նա մի շարք ակումբներ ունի, որոնց թվում է գերմանական «Կայզերսլաուտերնը»:

Կարծում եմ` Երևանում կգրանցվի 1:1 հաշիվը, իսկ Լյուքսեմբուրգում «Դյուդելանժը» կհաղթի` 2:1: Այնուամենայնիվ հույս ունեմ, որ «Արարատ-Արմենիան» կանցնի խմբային փուլ»,- Armenian Football Group-ի հետ զրույցում ասել է 31-ամյա ֆուտբոլիստը:

 Հիշեցնենք, որ այդ թիմերի միջև առաջին խաղը կկայանա օգոստոսի 22-ին` Երևանում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000