Որոնել
Արխիվ
16.08.2019  00:35

Երևանյան պատմության կրկնությունը. «Փյունիկը» խոշոր հաշվով զիջեց «Վուլվերհեմփթոնին» (VIDEO)

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ ու զիջեց՝ 0-4 (առաջին խաղը՝ 0-4)։

Առաջին խաղակեսում հայկական թիմը լավ տպավորություն թողեց և թիմերը գնացին ընդմիջման առանց գոլերի, իսկ երկրորդում 54-րդ րոպեին բաց թողած գոլը փոխեց խաղը։ Արդյունավետ հարված կատարեց Ռուբեն Նետոն՝ առաջ մղելով «գայլերին»։ Ընգամենը 4 րոպե անց հաշիվը կրկնապատկեց։ Գոլի հեղինակ դարձավ Մորգան Գիբս-Ուայթը, իսկ հաշիվը 64-րդ րոպեին խոշոր դարձրեց Ռուբեն Վինագրեն։ Խաղի վերջակետն էլ գեղեցիկ հարվածով դրեց Դիեգո Ժոտան (87)։

Այսպիսով, Ալեքսանդր Տարխանովի թիմը լքեց պայքարը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000