Որոնել
Արխիվ
15.08.2019  14:26

Նունու Էշպիրիտու Սանտու. «Փյունիկը» ամուր թիմ է»

«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն իր մեկնաբանություններն է տվել այսօր կայանալիք «Փյունիկի» հետ հանդիպման մասին:

- Կապ չունի՝ առաջին խաղում ինչ հաշիվ  է գրանցվել: Սա նոր խաղ է, նոր մարտահրավեր, և նոր հնարավորություն լավ հանդես գալ ու ցույց տալ ունակությունները:

Ամբողջ կազմը հասանելի է, մենք դեռ պետք է ընտրություն կատարենք վաղվա խաղի կազմի մասին: Արդյո՞ք մտածում ենք երկուշաբթի օրվա խաղի մասին: Ոչ: Խաղից խաղ, քայլ առ քայլ: Ամենակարևորը հաջորդ խաղն է՝ «Փյունիկի» հետ:

«Փյունիկը» ամուր թիմ է:  Նրանք շատ ուժեղ սկսեցին առաջին խաղը, մենք կարողացանք դիմանալ: Կարծում եմ՝ այն պահից, ինչ մենք գոլ խփեցինք, սկսեցինք վերահսկել խաղը, պահել մեր ձեռքերում: Մինչև վերջ լավ խաղացինք: Բայց վաղը նոր խաղ է: Լավ թիմ է, լավ խաղացողներով: Անկասկած, նրանք եկել են իրենց հավակնություններով, և մենք պետք է կենտրոնացած լինենք, լավ մարզավիճակում և պետք է լավ ֆուտբոլ խաղանք: Սա նոր խաղ է, 0-0, պետք է խաղանք,- նշել է Նունուն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000