Որոնել
Արխիվ
15.08.2019  11:00

Նորեկ դարպասապահի ոտքով սեյվը Լիվերպուլին դարձրեց Եվրոպայի Սուպերգավաթակիր (VIDEO)

Երեկ գիշեր կայացավ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը՝ «Լիվերպուլի» և «Չելսիի» միջև:

36-րդ րոպեին Եվրոպայի լիգայի հաղթողները բացեցին հաշիվը, Օլիվիե Ժիրուն Կրիստիան Պուլիշիչի փոխանցումից գրավեց Ադրիանի դարպասը:

Չեմպիոնների լիգայի գավաթակիրները կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը 48-րդ րոպեին, խառնաշփոթ իրավիճակում Սադիո Մանեն գնդակն ուղարկեց անպաշտպան դարպասը:

Հիմնական ժամանակում նոր գոլեր չեղան, իսկ լրացուցիչ ժամանակի 5-րդ րոպեն Մանեն գեղեցիկ հարվածով դուբլ ձևակերպեց՝ հաշվի մեջ առաջ մղելով «Լիվերպուլին»: Սակայն լոնդոնցիները հեշտ չհանձնվեցին 99-րդ րոպեին հանդիպման կին մրցավարը Ստեֆանի Ֆրեպարտը 11 մետրանոց հարված նշանակեց դարպասապահ Ադրիանի խախտման համար, և Ժորժինյոն դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 2-2:

Հաղթողին որոշելու համար նշանակվեցին հետխաղյա 11 մետրանոցներ: 9 հարված թիմերը դիպուկ իրացրին, իսկ վերջին՝ 10-րդ հարվածի ժամանակ Ադրիանը հետ մղեց Տամի Աբրահամի հարվածը

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000