Որոնել
Արխիվ
15.08.2019  01:03

Մալաքյան. «Բացառիկ շանս է ընձեռվել՝ դուրս գալ ԵԼ-ի խմբային փուլ»

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիան»հյուրընկալվելիս մրցեց վրացական «Սաբուրթալոյի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով՝ դուրս գալով 4-րդ փուլ։  

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց արարատցիների կիսապաշտպան Գոռ Մալաքյանը։ 

«Շնորհավորում եմ հայ ազգին, որովհետև սա առաջին դեպքն էր, որ հայկական թիմերից որևէ մեկը մտնում է որակավորման 4-րդ փուլ։ 

Խաղը մեզ համար շատ լավ դասավորվեց։ Արագ գոլ խփեցինք, ցույց տվեցինք բնավորություն, միասնականություն և հաջողվեց անցնել հաջորդ փուլ։

Մարզիչն ասել էր, որ ես և Արմենն ավելի շատ գրոհներին միանանք (Արմեն Համբարձումյան․ խմբ)։ Նպատակ ունեինք նաև կենտրոնում օգնել Կոջոյին։ Ինձ թվում է՝ կատարեցինք մարզչի երկու պահանջները։

Խաղի կարևորությունն այնքան մեծ էր, որ թե մենք, թե նրանք կոպիտ էին խաղում։ Կարծում եմ՝ մենք ավելի գրագետ էինք պայքարում։ Դա է պատճառը, որ նրանք ավելի շատ դեղին քարտ ստացան։

Թիմը կվերականգնվի և վաղվանից պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա, որովհետև մեծ շանս է ընձեռվել, որպեսզի հայկական թիմը խաղա ԵԼ-ի խմբային փուլում։ Հուսով եմ՝ կստացվի։

Մրցակիցը լավ թիմ է, բայց, նրանց չհերիքեց փորձը։ Հայաստանում ես ասացի, որ մեր շանսերն իրական եմ գնահատում։ Ովքեր չէին հավատում դրան՝ ապացուցեցինք, որ կարող ենք»,- Մալաքյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000