Որոնել
Արխիվ
15.08.2019  00:36

Գուզ. «Բնավորություն դրսևորեցինք՝ կատարելով մեր առջև դրված խնդիրը»

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիան»հյուրընկալվելիս մրցեց վրացական «Սաբուրթալոյի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով՝ դուրս գալով 4-րդ փուլ։  

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց արարատցիների պաշտպան Դմիտրի Գուզը։

«Տպավորությունները սուպեր են։ Մենք հաղթեցինք ու անցանք հաջորդ փուլ։ Խաղացինք այնպես, ինչպես ցանկացանք։ Առաջին խաղակեսում խաղացինք կոմպակտ, համակարգված և ուժեղ։ Հարձակման անցանք և լավ գոլ խփեցինք։ Երկրորդ խաղակեսում նույնպես ագրեսիվ էինք խաղում։

Բոլոր տղաներն ապրեն, շատ աշխատեցին։ Խաղի վերջնամասում սեղմվել էինք մեր դարպասին, բայց, ամեն դեպքում, կարողացանք հաղթել և ամեն ինչ ճիշտ արեցինք։

Խաղի վերջում ևս մեկ ֆուտբոլիստ ավելացավ պաշտպանության կենտրոնում և անհրաժեշտ էր ևս մեկ պաշտպան։ Նոր պաշտպանը մտավ դաշտ ու թարմություն հաղորդեց թիմին։

Հաղթեցինք, որովհետև յուրաքանչյուր ֆուտբոլիստ բնավորություն դրսևորեց, ներդրեց ողջ ուժերը։

Չեմ բացառում նաև այն տարբերակը, որ մրցակիցը թերագնահատել էր մեզ։ Նրանք հաղթել էին առաջին խաղն ու մտածում էին, որ կկարողանան հեշտ հաղթանակ տանել, բայց այս արդյունքը մեր ձեռքբերումն է։ Կատարեցինք մեր առջև դրված խնդիրը՝ դրսևորելով բնավորություն»,- Գուզի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000