Որոնել
Արխիվ
14.08.2019  23:50

Կոբյալկո. «Խաղում էինք ոչ միայն մեր թիմի, այլ՝ Հայաստանի համար»

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Արարատ-Արմենիան»հյուրընկալվելիս մրցեց վրացական «Սաբուրթալոյի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով՝ դուրս գալով 4-րդ փուլ։ 

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց արարատցիների հարձակվողը՝ Անտոն Կոբյալկոն։

«Էոցիաները շատ են, մենք շատ ծանր հանդիպում ենք հաղթել։ Մենք խաղում էինք ոչ միայն «Արարատ-Արմենիայի», այլև՝ ամբողջ Հայաստանի համար։ Շատ ենք հոգնել։

Խելահեղ աջակցություն կար։ Վրաստանում մեր երկրպագուները լսելի էին։

Այսօր ֆունկցիոնալ առումով մեզ լավ էինք զգում։ 4 օր առաջ հանդիպում ենք անցկացրել, վերականգնվել և մեզ շատ լավ էինք զգում։ 

Հայաստան առաջնության խաղն օգնեց մեզ մնալ տոնուսում (հաղթել են «Գանձասարին»՝ 3-1․ խմբ․)։ Ես լսել եմ, որ նրանք Վրաստանի առաջնության հանդդիպումը բաց են թողել, որպեսզի պատրաստվեն մեզ հետ խաղին։

Մարզչական անձնակազմը կասի, թե ինչպես խաղալ հաջորդ փուլի մրցակցի՝ «Դյուդելանժի» հետ։ Դեռ պատկերացում չունեմ, թե ինչ թիմի հետ ենք խաղալու։

Այսօր մենք արագ գոլ խփեցինք ու հաղթեցինք բնավորության հաշվին։ Թիմում շատ են նորեկները և դեռ հարմարվում ենք միմյանց, բայց բնավորության հաշվին կարողացանք հաղթանակ տանել»,- Կոբյալկոյի խոսքերն է մեջբերում AmrFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000