Որոնել
Արխիվ
13.08.2019  21:59

Մինասյան. ««Սաբուրթալոյի» հետ առաջին խաղի համեմատ՝ կազմում լինելու են փոփոխություններ»

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս կմրցի վրացական «Սաբուրթալոյի» հետ (առաջին խաղը՝ 2-1)։ 

Նախախաղային մամուլի ասուլիսով հանդես է եկել հայկական թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։

«Մենք պատրաստ ենք։ Տրամադրությունը շատ լավ է, որովհետև Հայաստանի առաջնության նախորդ խաղը հաղթեցինք։ Ճիշտ է՝ դժվարությամբ, բայց արեցինք դա։

Հուսով եմ՝ հաջորդ խաղում տատանումներ չեն լինի, այսինքն, 90 րոպե կկարողանանք պահպանել բարձր տեմպը։ Փորձելու ենք բալանսավորված ֆուտբոլ ցուցադրել և տեսնել, թե ինչպես է ընթանում խաղը։ Միշտ պետք է հետևել խաղի սցենարին և ըստ դրա փոփոխություններ մտցնել խաղում։ 

Բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են խաղին։ Իհարկե, փոփոխություններ կլինեն առաջին խաղի համեմատ, որովհետև տակտիկապես լրիվ այլ խաղ է լինելու։ Դուք գիտեք իմ աշխատաոճը։ Ես միշտ փոփոխություններ եմ անում կազմում՝ կապված խաղից, մրցակցից, հանդիպման վայրից»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում հայկական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին՝ Երևանի ժամանակով 20։00-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000