Որոնել
Արխիվ
12.08.2019  18:19

Ըմբշամարտ. Երիտասարդների ԱԱ. Վրեժ Գևորգյանն ու Արման Ավագյանը կիսաեզրափակչում են

Այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկեց ըմբշամարտի եռիտասարդների աշխարհի առաջնությունը: Սկզբում պայքարի մեջ են մտել ազատոճային ըմբիշները։

Մինչև 57 կգ քաշային կարգում Վրեժ Գևորգյանը, պարտության մատնելով իտալացի Տոմազո Ֆրեցային, գերմանացի Հորստ Լերին ու չինացի Վեյ Յու Լիին, դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ճապոնացի Տոշիյա Աբեի հետ։

Մինչև 79 կգ քաշային Արման Ավագյանը երեք հաղթանակ տարավ՝ էստոնացի Էրիկ Ռեյնբոկի, ղազախ Տիլեկ Կաբյենկովի ու բուլղարացի Օկտայ Հասանի նկատմամբ և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կգոտեմարտի ռուսաստանցի Ախմադ Տաշուխաջիևի հետ։

Մինչև 65 կգ քաշային կարգում հանդես եկող երիտասարդների Մ-23 Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը մեկնարկեց շատ վստահ հաղթանակով կորեացի մարզիկի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 4-10 հաշվով զիջեց ռուսաստանցի Կուրբան Շարիևին։

Մինչև 70 կգ քաշային Արման Անդրեասյանը չինացի ու լատվիացի մրցակիցներին հաղթելուց հետո քառորդ եզրափակչում 1-2 հաշվով զիջեց իրանցի Մոհմադսադեղ Ֆիրուզփուրբանդփեյին։

Թևանյանն ու Անդրեասյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար, եթե նրանց հաղթած մարզիկները հասնեն եզրափակիչ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000