Որոնել
Արխիվ
12.08.2019  15:01

Արտակ Դաշյանը որակազրկվել է մրցակցին հայհոյելու պատճառով

Բարձրագույն խմբի առաջին տուրում կայացած «Շիրակ» – «Ուրարտու» մրցավեճում (3:1) կարմիր քարտ էր ստացել երևանցիների կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

29-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից հեռացվել էր մրցակցին հայհոյելու պատճառով:

ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն որոշել է այդ արարքի համար կիսապաշտպանին որակզրկել 2 խաղով: Դրանցից առաջինը, որը երեկ «Փյունիկի» դեմ էր (0:3), նա արդեն բաց է թողել:

«Ուրարտուն» իր ֆուտբոլիստի պատճառով խոշոր տուգանք է ստացել` 250 հազար դրամ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000