Որոնել
Արխիվ
12.08.2019  13:54

Առաջին խմբից դուրս եկած 3 ակումբներ խոշոր տուգանքների են ենթարկվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշումներ է կայացրել Առաջին խմբին մասնակցելուց հրաժարված ակումբների վերաբերյալ:

Մրցաշարի մեկնարկից մեկ օր առաջ «Աչաջուր» ակումբը ներկայացնող «Մակարավանք» թիմի կողմից ելույթները դադարեցնլու հայտարարություն է կատարվել, ինչի համար ակումբը տուգանվել է 500 հազար դրամով: «Մակարավանքը» հեռացվել է Առաջին խմբից ու Հայաստանի գավաթի խաղարկությունից:

Ավելի վաղ Առաջին խմբին չմասնակցելու մասին էին տեղեկացրել «Գանձասար-Կապան-2»-ն ու «Երևան-2»-ը: Երկու ակումբներն են տուգանվել են 200 հազար դրամով:

«Գանձասարի» երկրորդ թիմը մասնակցել է նախորդ մրցաշրջանին, սակայն ArmFootball.com-ի տեղեկությամբ նոր խաղարկության համար ակումբը չի կարողացել անհրաժեշտ քանակի ֆուտբոլիստներ:

Նույն պատճառն է նաև «Երևանի» դեպքում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000