Որոնել
Արխիվ
12.08.2019  01:31

Ինչպիսի՞ արտասահմանյան թիմ է հարկավոր տեղափոխվել Էրիկ Վարդանյանին. Տարխանովի կարծիքը

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովն «Ուրարտուի» նկատմամբ արտագնա հաղթանակից (3:0) հետո մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ պատասխանել է Էրիկ Վարդանյանի հնարավոր հեռանալու մասին հարցին:

«Տաղանդավոր ֆուտբոլիստներով բոլորն են հետաքրքրվում: Տեսնենք, թե արդյոք ժամանակն է, որ նա արտասահման մեկնի: Շատ բան կախված է, թե ինչ թիմ կտեղափոխվի: Էրիկը բարդ բնավորություն ունի, բայց նաև տաղանդավոր է: Հարկավոր թիմ, որտեղ նա կկարողանա դրսևորել իրեն: Այն ֆուտբոլիստը չէ, որին ցանկացած թիմ կարելի է ուղարկել, որն այլ ֆուտբոլ է դավանում: Այնտեղ նա հնարավոր է «չբացվի»:

Հարկավոր թիմ, որտեղ նա կարող է իրեն դրսևորել և մարզիչ, ով կհասկանա նրան»,- ռուս մասնագետի ամոբղջական ասուլիսը կարող եք տեսնել «Ֆուտբոլ Պլյուսի» տեսանյութում:  

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ռուսական «Ռոստովն» ու չեխական «Յաբլոնեցը»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000