Որոնել
Արխիվ
12.08.2019  00:56

Բաբայանի թիմն առաջին անգամ պարտվել է. Էդգարը լավագույնն է եղել

Դանիայի առաջնության հինգերորդ տուրում «Հոբրոն» սեփական հարկի տակ մրցել է «Բրոնդբյուի» հետ: Արձանագրվել է 0:2 հաշիվը:

Տանտերերը երկու գոլերն էլ բաց են թողել երկրորդ խաղակեսում, իսկ հանդիպումն ավարտել են 10 ֆուտբոլիստով:

«Հոբրոյի» մեկնարկային կազմում է ընդգրկված եղել Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Էդգար Բաբայանը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 23-ամյա ֆուտբոլիստը ճանաչվել է իր թիմի կազմում լավագույն խաղացող:

Պետեր Սորենսենի գլխավորած թիմը 6 միավորով 8-րդ տեղում է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000