Որոնել
Արխիվ
12.08.2019  00:05

Ռումյան Հովսեփյանի թիմը երկու գոլ է խփել, բայց պարտվել է խոշոր հաշվով

Բուլղարիայի առաջնության հինգերորդ տուրում «Արդան» սեփական հարկի տակ 2:5 հաշվով պարտվել Պլովդիվի «Լոկոմոտիվին»: Հանդիպման ընթացքում տանտերերը հաշվի մեջ զիջելիս են եղել չորս գնդակի տարբերությամբ, ապա նոր կարողացել են երկու գոլ խփել:

«Արդայի» մեկնարկային կազմում է ընդգրկված եղել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Նա փոխարինվել է 82-րդ րոպեին:

Ստամեն Բելչևի գլխավորած թիմի համար դա մրցաշարում առաջին պարտությունն էր: «Արդան» 8 միավորով վեցերորդ տեղում է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000