Որոնել
Արխիվ
12.08.2019  00:39

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Մագնուս Կառլսենին և առաջին տեղում է (կատարված քայլեր)

Սենթ-Լուիսում ընթացող Grand Chess Tour-ի մրցաշարում, որն անցնում է արագ շախմատի կանոններով, կայացավ հինգերորդ տուրը: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ և տպավորիչ հաղթանակի հասավ:

Պարտիայի միջնամասում նորվեգացին կարողացավ շահել հայ գրոսմայստերի թագուհին, բայց դա Լևոնին թույլ տվեց ավելի ուժեղ դիրք ստանալ և վերջում վստահ հաղթանակ տոնել:

Հինգերորդ տուրից հետո Արոնյանը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երեկ նա հաղթել էր Մաքսիմ Վաշյե-Լագրավին, Սերգեյ Կարյակինին ու Շախրիյար Մամեդյարովին: Այսօր Լևոնը նաև մեկ ոչ-ոքի է խաղացել Լիժեն Դինի հետ: Նրա հաջորդ մրցակիցը Լեիներ Դոմինգես Պերեսն է:

Կառլսեն – Արոնյան պարտիայում կատարված քայլերը և դիրքը

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000