Որոնել
Արխիվ
11.08.2019  21:25

«Ուրարտու» – «Փյունիկ». Խոշոր հաշիվ խաղավերջում խփած գոլերի շնորհիվ (VIDEO)

Հայաստանի առաջնության երկրորդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց «Ուրարտուին» և 3:0 հաշվով հաղթանակի հասավ: Հյուրերը երեք գոլերն էլ խփեցին խաղավերջում:

78-րդ րոպեին միջին տարածությունից կատարած դիպուկ հարվածով աչքի ընկավ Արտակ Եդիգարյանը: Չորս րոպե անց Կառլեն Մկչտչյանի բարձրից փոխանցումը գլխի հարվածով եզրափակեց Արթուր Միրանյանը:

Մրցավարի ավելացրած առաջին րոպեին հաշիվը խոշոր դարձրեց անհատական անցում ձեռնարկած Արտյոմ Սիմոնյանը:

Բարձրագույն խմբում Ալեքսանդր Տարխանովի թիմն առաջին խաղն անցկացրեց և 3 միավորով երրորդ տեղում է: Իլշատ Ֆայզուլինի թիմը երկու պարտություն ունի` եզրափակելով մրցաշարային աղյուսակը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000