Որոնել
Արխիվ
11.08.2019  20:34

Մարկոս Պիզզելլին նպաստեց քամբեքի կայացմանը, բայց չեմպիոնը հաղթանակ կորզեց (VIDEO)

Ղազախստանի առաջնության 22-րդ տուրում «Ակտոբեն» սեփական հարկի տակ մրցել է «Աստանայի» հետ: Գրանցվել է 2:3 հաշիվը:

Հյուրերը խաղի ընթացքում երկու գնդակի առավելություն են ունեցել, սակայն  տանտերերը կարողացել են հավասարեցնել հաշիվը: Առաջին պատասխան գնդակի ժամանակ տուգանայինից գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզզելլին: 34-ամյա ֆուտբոլիստը ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո երկրորդ անընդմեջ խաղում գոլային փոխանցում է կատարում:

Այնուամենայնիվ, 86-րդ րոպեին չեմպիոնը երրորդ գոլն է խփել ու հաղթանակ կորզել:

Մինուս 12 միավորով առաջնությունը մեկնարկած «Ակտոբեն» ներկայումս ունի 4 միավոր ու վերջին տեղում է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000