Որոնել
Արխիվ
11.08.2019  19:07

ԱՊԼ. «Արսենալը» մեկնարկեց հաղթանակով, Մխիթարյանը մասնակցեց խաղին (VIDEO)

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Արսենալը» հյուրընկալվեց «Նյուքասլին» ու հաղթանակի հասավ 1:0 հաշվով:

Միակ գոլը 58-րդ րոպեին խփեց Պյեր Էմերիկ Օբամեյանգը, ում հակագրոհի ժամանակ փոխանցում կատարեց Էնսլի Մեյլտլենդ-Նայլսը:

Հայաստանի հավաքականի ու լոնդոնցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր: Նա իր թիմի ամենաակտիվ խաղացողներից մեկն էր, գործեց աջ ու ձախ եզրերում և փոխարինվեց 84-րդ րոպեին:

Երկրորդ տուրում «Արսենալն» ընդունելու է «Բարնլիին»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000