Որոնել
Արխիվ
10.08.2019  23:22

Պետրոսյան. ««Գանձասարը» խնդիրներ ունի հարձակման գծում, 3 նոր ֆուտբոլիստներ փորձաշրջան են անցել»

Հայաստանի Բարձրագույն խմբի 2-րդ տուրում «Արարատ-Արմենիան» դաշտի տիրոջ կարգավիճակում մրցեց «Գանձասարի» հետ ու հաղթեց՝ 3-1։ 

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց կապանցիների մարզիչը՝ Արմեն Պետրոսյանը։

«Առաջին խաղակեսում լավ հանդիպում անցկացրինք։ Մենք հարձակման գծում խաղացող չունեինք։ Երկրորդ խաղակեսում քամին ուժեղացավ, որն ազդեցություն ունեցավ։ Երկրորդ խաղակեսում տեսանք, որ մրցակիցը 2 հարձակվողով է խաղում և մենք նույնպես փոխեցինք մարտավարությունը՝ խաղալով 5 պաշտպանով։ Ցանկանում էինք ամեն գնով պահպանել հաշիվը, իսկ, հարկ եղած դեպքում, դիմեինք հակագրոհների օգնությանը, բայց չստացվեց։ Մենք սխալներ արեցինք, գոլեր բաց թղեցինք։ Մենք կվերլուծենք, բոլորի սխալները կասենք ու կգնանք առաջ։ 

Մրցակիցը պաշարել էր տուգանային հրապարակը, իսկ Օհանյանը հոգնել էր։ Մենք ճիշտ գտանք պաշտպանների թիվն ավելացնել, բայց դժվարություններ ունեցանք։ Կոբյալկոն բարձրակարգ ֆուտբոլիստ է և հարձակման գծում նրանց ֆուտբոլիստները մեզ համար խնդիրներ էին ստեղծում։ Մենք, նույնիսկ, հենակետային գոտին ուժեղացրեցինք։ Հարձակման գծում ֆուտբոլիստ չունեինք, որպեսզի կարողանայինք առջևի գծում ինչ-որ բան ձեռնարկել։

Անդրանիկ Քոչարյանը չմտավ դաշտ, որովհետև լրիվ այլ մարտավարություն էր պահանջվում, որպեսզի նա խաղար։ Տեսանք, որ մրցակիցը պաշարել է մեր տուգանային հրապարակը և ուժեղավրեցինք ավելի շատ պաշտպանությունն ու միջին գիծը։ Էմիլ Եղիազարյանին և Դավիդ Մինասյանին էլ տվել էինք հատուկ առաջադրանք, որպեսզի նրանք ապահովեն գնդակի վերահսկողությունը։ 

Մենք հարձակման գծում արդեն երրորդ ֆուտբոլիստին ենք դիտարկում, ով փորձաշրջան է անցնում։ Երրորդին հավանել էինք, բայց նա վնասվածք ստացավ և այժմ խնդիր ունի։

Ես չեմ ցանկանում խոսել մրցավարությունից։ Մենք ուշադրություն ենք դարձնում մեր խաղի վրա։ Մրցավարը մարդ է և կարող է սխալվել։ Չգիտեմ, միգուցե, «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ազդել են մրցավարի գործողությունների վրա, երբ աղաղակելով ընկնում էին խոտածածկին, բայց չեմ ուզում մեկնաբանել դա։ Մրցավարությունից ոչինչ չեմ խոսի։

Մենք ընտրել ենք հայ ֆուտբոլիստների, որպեզի փակեն խնդրահարույց օղակները։ Ապագայում ամեն ինչ կանենք, որպեսզի լավ արդյունքներ գրանցենք։

Ֆուտբոլն էմոցիոնալ խաղ է։ Ճիշտ է, Արման Հովհաննիսյանի նյարդերն այդ պահին տեղի տվեցին (խոսքը նրա ստացած երկրորդ դեղին քարտի ու արտահայտած բուռն դժգոհության մասին է-խմբ.), բայց ֆուտբոլիստները դաշտում պետք է իրենց հավասարակշռված պահեն։ Ես նրա հետ կզրուցեմ։ Ես էլ եմ ֆուտբոլիստ եղել և գիտեմ, որ դա նորմալ երևույթ է։ Դա այլևս չի կրկնվի։ 

Հաջողություն եմ մաղթում «Արարատ-Արմենիային»։ Ցանկանում եմ, որ թիմը հաջողության հասնի «Սաբուրթալոյի» հետ խաղում (ԵԼ-ի որակավորման փուլի պատասխան խաղ․ խմբ)»,- Պետրոսյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննսիայնը։ 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000