Որոնել
Արխիվ
10.08.2019  22:38

Բարսեղյան. «Առաջին կեսում գրագետ խաղացինք, իսկ երկրորդում վճռորոշ դարձավ 11 մետրանոցը»

Հայաստանի Բարձրագույն խմբի 2-րդ տուրում «Արարատ-Արմենիան» դաշտի տիրոջ կարգավիճակում մրցեց «Գանձասարի» հետ ու հաղթեց՝ 3-1։ 

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես եկավ կապանցիների մարզիչ Աշոտ Բարսեղյանը։

«Առաջին խաղակեսում կարողացանք գեղեցիկ գոլ խփել և տակտիկական ճիշտ գործողություններ էինք կիրառում։ Ամբողջ առաջին խաղակեսում գրագետ խաղացինք։ Երկրորդ խաղակեսում, ինչպես սպասում էինք, մրցակիցը ճնշումն ավելացրեց։ Մեծ ազդեցություն ունեցան եղանակային պայմանները, քամին օգնեց։ Նրանք ճնշումն ավելացրին և ոչ պարտադիր 11 մետրանոցը ճակատագրական դարձավ խաղի համար։

Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային» հաղթանակի համար։ Ամեն ինչ ներդրեցինք այս խաղին։ Ես մեծ հույս ունեի, որ լավ արդյունք կգրանցենք, բայց այդ 11 մետրանոցի դրվագով կոտրվեց խաղը։ Մենք մրցավարության հետ կապված այդ դրվագները կուսումնասիրենք։ Ես չեմ ցանկանում համպատրաստից մեկնաբանություն անել, դեռ պետք է դիտենք այդ դրվագները։ 

Խաղավերջում Արման Հովհաննիսյանը կարմիր քարտ ստացավ, բայց մեզ թվաց, որ հակառակը՝ մրցակիցն էր քաշում Արմանին։ Այդ ժամանակ պետք է եզրային մրցավարներն էլ օգնեին և օբյեկտիվ որոշում կայացվեր։ Մենք չենք ասում, որ այդ դրվագն ազդեց խաղի վրա (կարմիր քարտը եղել է 92-րդ րոպեին)։ 

Առողջություն եմ ցանկանում վնասվածք ստացած Գեղամ Հարությունյանին։ Նրան վիրահատել են և ամեն ինչ նորմալ է։ Ապաքինման համար ժամանակ է պետք։ Մենք նրա փոխարեն այլ ֆուտբոլիստ ենք հրավիրել, ով սրունքի երկգլխանի մկանի խնդիր ունի։ Դեռ որոշում կկայացնենք, բայց մեզ պետք է հարց լուծող ֆուտբոլիստ։ Այս խաղում էլ զգացվում էր կենտրոնական հարձակվողի պակասը։ Եվս մեկ խաղացող կա, որին պետք է ուսումնասիրենք և որոշում կկայացնենք»,- Բարսեղյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000