Որոնել
Արխիվ
10.08.2019  22:14

Օսեյան. «Հուսանք՝ այս հաղթանակն իմպուլս կհաղորդի «Արարատ-Արմենիային» «Սաբուրթալոյի» հետ խաղի համար»

Հայաստանի Բարձրագույն խմբի 2-րդ տուրում «Արարատ-Արմենիան» դաշտի տիրոջ կարգավիճակում մրցեց «Գանձասարի» հետ ու հաղթեց՝ 3-1։ 

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես եկավ երևանյան թիմի մարզիչ Արտակ Օսեյանը, ով գլխավոր մարզչի՝ Վարդան Մինասյանի օգնականն է։ Նշվեց, որ Մինասյանը չի մասնակցել ասուլիսին վատառողջ լինելու պատճառով։

«2 տարբեր խաղակեսեր անցկացրեցինք։ Առաջին կեսը ձախողեցինք։ Շատ իներտ էինք, ուշ էինք արձագանքում դաշտում կատարվող իրադարձություններին։ Երկրորդ խաղակեսում տեսանք այն, ինչ ուզում էինք։

Առաջին խաղակեսում նման խաղի պատճառն այն է, որ դժվար է միանգամից եվրոպական մրցասպարեզից տեղափոխվել Հայաստանի առաջնություն ու կայուն խաղ ցուցադրել։ Կարևորն արդյունքն է։ Երկրորդ կեսում ֆուտբոլիստները ցույց տվեցին այն, ինչ պետք էր։

Չենք տարանջատում մեր ֆուտբոլիստներին։ Ցանկացած խաղում կազմում փոփոխություններ լինում են։ Այն բոլոր խաղացողները, որոնք մեր տրամադրության տակ են՝ ընկալում ենք որպես հիմնական կազմի խաղացողներ։ 

Այսօրվա հաղթանակը մեզ համար շատ օգտագար էր «Սաբուրթալոյի» հետ պատասխան խաղից առաջ։ Թիմը իմպուլս ստացավ։ Հուսով ենք, որ այսօրվա հաղթանակն ու էմոցիաները կտեղափոխենք հաջորդ խաղ։

Ես այն կարծիքին չեմ, որ թիմը կախում ունի Անտոն Կոբյալկոյից (արարատցիների հարձակվող․խմբ)։ Իհարկե, նա այսօր իր խոսքն ասեց, որովհետև նա որակյալ և հարց լուծող ֆուտբոլիստ է, բայց մեր խաղը հիմնված է թիմային գործողությունների վրա։ Մինչև նրա դաշտ դուրս գալն էլ մենք ճնշումը երկրորդ խաղակեսում բավականին ավելացրել էինք։ Կոբյալկոն այն ֆուտբոլիստն էր, ով պետք է կարողանար եզրափակել վերջին փոխանցումները և բացվել ազատ տարածություններում։ Դա նրա մոտ շատ լավ է ստացվում և, չմոռանանք, որ բավականին փորձառու է ու դրվագները լավ է օգտագործում»,- Օսեյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000