Որոնել
Արխիվ
10.08.2019  11:25

Պապիկյանի տպավորիչ գոլն օգնել է հաղթել թրիլերային խաղում (VIDEO)

Լեհաստանի առաջին դիվիզիոնի (ուժով երկրորդ) երրորդ տուրում Խոյնիցեի «Խոյնիչանկան» հյուրընկալվել է «Օլիմպիային» ու առավելության հասել 5:3 հաշվով:

Հյուրերի երկրորդ գոլը խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Աղվան Պապիկյանը: Կիսապաշտպանը տուգանային հրապարակի մատույցներից կատարած հիասքանչ հարվածով գրավել է հեռավոր վերին անկյունը: Պապիկյանը գոլը չի տոնել, քազնի նախկինում խաղում էր հենց «Օլիմպիայի» կազմում:

Հայ ֆուտբոլիստը փոխարինվել է 69-րդ րոպեն` 1:2 հաշվի ժամանակ: Դրանից հետո տանտերերը շարունակել են քամբեքը և հաշիվը դարձրել 3:2: Այնուհետև «վերադառնալու» հերթը հասել է «Խոյնիցեին», որը վերջին 15 րոպեում երեք գոլ է խփել:

Առաջատարի նկատմամբ հաղթանակի շնորհիվ «Խոյնիչանկան» 4 միավորով բարձրացել է հինգերորդ տեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000