Որոնել
Արխիվ
09.08.2019  13:45

«Հանրապատեկան» մարզադաշտի խաղերը տեղափոխվել են

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը գերծանրաբեռնված լինելու հետևանքով մասնակիորեն վնասվել է, Բարձրագույն խմբի առաջնության երրորդ և չորրորդ տուրերի՝ «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք հանդիպումները տեղափոխվել են: Այդ մասին տեղեկանում ենք, Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունից:

Նշված ժամանակահատվածում Վազգեն Սարգսյանի անվան ստադիոնում նախանշված հանդիպումները կանցկացվեն ՀՖՖ տեխնիկական կենտրոն` Ավան ակադեմիայի մարզադաշտում:

Օգոստոսի 19-ին «Արարատը» ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ ֆուտբոլի ակադեմիայում կյուրընկալվի «Փյունիկին», իսկ օգոստոսի 26-ին կընդունի «Ալաշկերտին»:

Հիշեցնենք, որ «Հանրապետականում» տնային խաղերն են անցկացնում «Արարատն» ու «Փյունիկը»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000