Որոնել
Արխիվ
09.08.2019  11:57

Խիմենես. ««Փյունիկի» դեմ մեկնարկային 20 րոպեներն ամենաբարդն էին»

«Վուլվերհեմփթոնի» լավագույն ռմբարկու Ռաուլ Խիմենեսը, ով դուբլի հեղինակ դարձավ «Փյունիկի» դեմ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի երևանյան խաղում (4:0), հանդիպումից հետո խոսեց իր թիմի ու մրցակցի մասին:

«Բարդ խաղ էր մեզ համար: Մենք եկել էինք հաղթելու, լավ խաղացինք, վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Պահեր ստեղծեցինք, որոնք կարողացանք իրացնել:

Մրցակիցը լավ խաղաց, կարծում եմ առաջին քսան րոպեները ամենաբարդն էին մեզ համար: Դրանից հետո արդեն գիտեինք ինչպես խաղալ, առաջ գնացինք, սկսեցինք գոլեր խփել ու կարողացանք հաղթել:

Հեշտ չէր, ինչպես ասացի առաջին րոպեներին նրանք լավ էին խաղում, կարող էին գոլ էլ խփել: Շատ լավ էին խաղում, ու մեզ համար բարդ էր, բայց միջնամասից թեքեցինք խաղի ընթացքը, ու վերջում կարող էինք ավելի շատ գոլեր խփել»,- ասաց մեքսիկացին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000