Որոնել
Արխիվ
08.08.2019  17:44

Եվրոպա լիգա. «Արսենալի» 2 ֆուտբոլիստներ հայտնվել են լավագույն տասնյակում, բայց…

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա լիգայի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստի երեք թեկնածուների անունները:

Մրցանակին հավակնում են Էդեն Ազարը («Չելսի», հիմա արդեն «Ռեալ»), Լուկա Յովիչը («Այնտրախտ», հիմա արդեն «Ռեալ») և մրցաշարի լավագույն ռմբարկու Օլիվյե Ժիրուն («Չելսի»):

Հաղթողը հայտնի կդառնա հաջորդ խաղարկության խմբային փուլի վիճակահանության ժամանակ:

Միաժամանակ, ՈւԵՖԱ-ն նշել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր քվեարկության արդյուքնում լավագույն եռյակ չեն մտել, բայց հայտնվել են թոփ-10-ում: Այդ ֆուտբոլիստների թվում Արսենալի երկու ներկայացուցիչ կա` Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Ալեքսանդր Լակազետը:

4-10-րդ տեղերը.

4. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ») – 65 միավոր
5. Ալեքսանդր Լակազետ («Արսենալ») – 19
6. Նգոլո Կանտե (Չելսի») – 16
7. Ժոաու Ֆելիշ («Բենֆիկա», հիմա «Ատլետիկո») – 12
8. Վիլիան («Չելսի») – 11
9-10. Պեդրո Ռոդրիգես (Չելսի) – 9
9-10. Սեբաստիան Ալլեր («Այնտրախտ», հիմա «Վեսթ Հեմ») – 9

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000