Որոնել
Արխիվ
08.08.2019  16:58

ՈւԵՖԱ-ն հայտնեց Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստների թեկնածուներին

ՈւԵՖԱ-ն հրապարակել է նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստների քվերակության արդյունքում ըստ դիրքերի եզրափակիչ մտած խաղացողների անունները: Քվերակությանը մասնակցել են խմբային փուլի 32 թիմերի գլխավոր մարզիչները, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի բոլոր 55 երկրներից մեկական լրագրող: Մարզիչներին թույլ չի տրվել քվերակել իրենց թիմերի խաղացողներին օգտին: Առաջին տեղում նշված ֆուտբոլիստը ստացել է 5, երկրորդը` 3, իսկ երրորդը` 1 միավոր:

Այսպիսով,  ըստ դիրքերի եզրափակիչ եռյակ են մտել հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ - Ալիսսոն Բեքեր («Լիվերպուլ»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»), Ուգո Լյորիս («Տոտենհեմ»)

Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյկ (երկուսն էլ «Լիվերպուլ»), Մատեյս դե Լիգտ («Այաքս», հիմա «Յուվենտուս»)

Կիսապաշտպաններ – Ֆրենկի դե Յոնգ («Այաքս», հիմա «Բարսելոնա»), Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»), Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»)

Հարձակվողներ – Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Սադիո Մանե («Լիվերպուլ»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)

Մրցանակաբաշխությունը կայանալու է խմբային փուլի վիճակահանության ժամանակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000