Որոնել
Արխիվ
07.08.2019  20:00

«Լոռիի» ֆուտբոլիստը ֆրանսիական թոփ ակումբ կտեղափոխվի

ArmFootball.com-ը տեղեկացավ, որ «Լոռիի» աջ պաշտպան Նանա Անտվի Կվամեն հետաքրքրում է եվրոպական ակումբներին։

Մենք կապ հաստատեցինք 18-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչ Դավիթ Աբրահամյանի հետ՝ ավելի մանրակրկիտ տեղեկություն ստանալու համար։

«Այո, դա ճիշտ է։ Ֆուտբոլիստը բուժզննում է անցել ֆրանսիական թոփ ակումբներից մեկի համար և շուտով գործարքը կհաստատվի։ Մոտ օրերս թիմերը կհայտարարեն տրանսֆերի մասին»,- ասաց Աբրահամյանը։

Հավելենք, որ երիտասարդ պաշտպանը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000