Որոնել
Արխիվ
07.08.2019  15:32

Մկոյան. «Ինձ լավ ընդունեցին»

«Ալաշկերտից» «Շիրակ» վերադարձած Հրայր Մկոյանը զրուցել է ակումբի մամուլի ծառայության հետ և կիսվել իր տպավորություններով:

«Շատ լավ մթնոլորտ է, ինձ լավ ընդունեցին: Միշտ հաճելի է վերադառնալ «Շիրակ» և խաղալ այս թիմի համար:

«Շիրակը» միշտ պայքարել է բարձր տեղերի համար: Այս մրցաշրջանը բացառություն չի լինի: Ինչ հասանալի լինի ինձնից, կանեմ, որ օգնեմ թիմին:

Թիմը նոր մարզահագուստ ունի, այն շատ գեղեցիկ է: Նոր մարզաշապիկով խաղալը միշտ հաճելի է: Դա կօգնի թիմի երկրպագուների հետ կապն ամրացնել: Երկրպագուները միշտ կարևոր դեր են ունեցել «Շիրակի» համար: Ցանկանում ենք լավ խաղալ, որ երկրպագուները գոհ լինեն, գան մարզադաշտ և ոգևորեն մեզ»,- ասել է գյումրեցին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000