Հեռախոսազանգի օգնությամբ Պոչետինոն «Տոտենհեմին» մոտեցրել է աստղային
տրանսֆերի
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է իր թիմի կազմում տեսնել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին և արդեն որոշակի քայլերի է դիմել: Sky Sports-ը վստահեցնում է, որ արգենտինացին զանգահարել է բրազիալցուն ու նրա հետ քննարկել հնարավոր տեղափոխությունը Լոնդոն:
Անգլիական ակումբը ցանկանում է վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին: «Բարսելոնան» դեմ չէ բաց թողնել իր խաղացողին, սակայն մեկ մրցաշրջանի վարձակալության համար 20-30 միլիոն եվրո է պահանջում: Կոուտինյոյին վարձակալելու համար պայքարում է նաև «Արսենալը», բայց հենց «Տոտենհեմն» է ֆավորիտ համարվում:
Հիշեցնենք, որ Պոչետինոն ու Կոուտինյոն միասին աշխատել են «Էսպանյոլում»: