Որոնել
Արխիվ
07.08.2019  10:41

Կայացավ Համահայկական խաղերի բացման արարողությունը (PHOTO)

Ստեփանակերտում կայացել է Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողութունը: Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում ներկայացվեցին Խաղերին մասնակցող քաղաքների թիմերը, տեղեկանում ենք artsakhpress.am-ից:

Մրցաշարում մասնակցելու են 35 երկրների ավելի քան 160 քաղաքները ներկայացնող մարզիկներ: Նրանց թիվը գերազանցելու է  5200-ը:

Միջոցառմանը Համահայկական խաղերի դրոշը մարզադաշտ են բերել օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը, սամբիստ Արևիկ Կարապետյանը, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը, շախմատիստ Գաբրիել Սարգսյանը, ըմբիշ Արամ Մարգարյանը և սամբիստ Մավրիկ Նասիբյանը:

Հանդիսավոր արարողությանը վառվել են եռամիասնության երեք ջահերը: Արցախի Տիգրանակերտից բերված ջահը վառելու պատիվը տրվել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին, Մուսա լեռից և Արևմտյան Հայաստանից բերված ջահը` Համահայկական խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանին, իսկ Խոր վիրապից բերված ջահը` Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչյա Պետիկյանին:

Համահայկական խաղերի կազմակերպման գործում ծանրակշիռ ներդրում ունենալու համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի «Պատվո նշան» շքանշանով պարգևատրվել են Համահայկական խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանը, ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և շվեյցարահայ հայտնի գործարար Վարդան Սըրմաքեշը:

Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացումն ազդարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000