Որոնել
Արխիվ
06.08.2019  17:29

Ըմբշամարտ. Մալխաս Ամոյանը «ներխուժեց» մեծահասակների ասպարեզ. Ամոյանի հաղթական գոտեմարտերը Լեհաստանի մրցաշարում (VIDEO)

Օրերս Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցավ ըմբշամարտի ամենամյա խոշոր մրցաշարը, որին մասնակցեցին նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մի շարք ըմբիշներ:

Առաջին անգամ մեծահասակների ասպարեզում հանդես եկավ պատանիների աշխարհի չեմպիոն, երիտասարդների այս տարվա Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը:

Նա երեք գոտեմարտ անցկացրեց ու երեք հաղթանակ տարավ՝ ընդհանուր 24-0 հաշվով: Առաջին փուլում Ամոյանը 9-0 հաշվով հաղթեց թուրք Ահմետ Յիլմազին, այնուհետև նույն հաշվով պարտության մատնեց ամերիկացի Ռայմոնդ Բունկերին, իսկ եզրափակիչում 6-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյի նկատմամբ:

Ամոյանի ազգանունը բացակայում է երիտասարդների աշխարհի առաջնության մասնակիցների ցանկից, այնպես որ, ամենայն հավանականությամբ, Ամոյանը մեծահասակների հավաքականի կազմում սեպտեմբերին կմեկնի Նուրսուլթան՝ աշխարհի առաջնության:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000